
🔊 Նորարարության, տեխնոլոգիաների, բաց տվյալների և տիեզերքի սիրահարնե՛ր, Ձեզ համար նորություն ունենք։
ՆԱՍԱ-ի միջազգային Տիեզերական հավելվածների մրցույթը կրկին վերադարձել է և տեղի կունենա հոկտեմբերի 2-3-ին: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալները եւ կազմակերպիչներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, X-TECH ընկերությունը և ISTC հիմնադրամը։
COVID-19 պայմաններում և մեր գլոբալ համայնքի առողջության և անվտանգության համար, այս տարվա հաքըթոնը կանցկացվի ամբողջությամբ վիրտուալ հարթակում:
Կայքի միջոցով, 48 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից մասնակիցները կկարողանան ստեղծել վիրտուալ թիմեր, առցանց զրուցարաններում միջոցառման մասնակիցների, ինչպես նաև NASA ու այլ տիեզերական գործակալությունների փորձագետների հետ անցկացնել քննարկումներ և ներկայացնել իրենց նախագծերը:
▶️ Որո՞նք են մարտահրավերները`
Այս տարի կան 29 մարտահրավերներ 11 դասակարգերում.
🤖 Արհեստական բանականություն /Մեքենայական ուսուցում
📈 Տվյալների կառավարում
📱 Հավելվածներ
🎮 Խաղեր
⚙️ Համակարգչային ծրագրեր
🔭 Գիտական հավելվածներ
🌕 Լուսին
⚠️ Ռիսկ
🚀 Տիեզերական ճանապարհորդություն
👩🚀👨🚀 Երիտասարդական նախագծեր
Բոլոր մարտահրավերները`

